Life.panorama.am-ը գրում է, որ սերիալային երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը, նախկինում խաղալով «Ընտանեկան պատմություններ», «Հրեշտակների դպրոց» և «Տիգրանի մոլորակը» հեռուստասերիալներում, առավել հայտնի դարձավ եւ սիրվեց շուրջ երկու տարի հեռարձակվող «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում՝ Բաբիի կերպարում:
Տաթեւիկ, երկու տարի անընդմեջ գրեթե ամեն օր հեռուստաէկրաններին լինելուց հետո հիմա հանգստանո՞ւմ եք, թե՝ լռում:
«Հարազատ թշնամի» հեռուստասերիալի ավատից հետո որոշել էի որոշակի դադար վերցնել, սակայն դադարը լիարժեք չստացվեց, քանի որ այն օգտագործում եմ մասնագիտական աճ գրանցելու նպատակով, ինչպես նաև ցանկություն ունեմ արտերկրում մասնագիտական դասընթացների և թրեյնինգների մասնակցել:
Սերիալային ձևաչափում Ձեզ և քննադատում էին, և սիրում: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ մոտեցում ունեք քննադատությունների վերաբերյալ:
Չեն քննադատում այն մարդկանց, ովքեր ոչինչ չեն անում: Բնական է, որ որոշ մարդիկ պետք է քննադատեն իմ աշխատանքը: Ես հարգում եմ բոլորի կարծիքը, եթե, իհարկե, մարդիկ չեն անցնում անձնական վիրավորանքի սահմանը, ես ընդունում եմ միայն առողջ քննադատությունները:
«Հարազատ թշնամի» հեռուստասերիալում դուք մարմնավորում էիք ծնողազրուկ մի աղջկա, ով փողոցում է մեծացել, միաժամանակ, շատերի կարծիքով նման կերպարի համար դուք չափազանց խնամված ու հարդարված էիք, հետաքրքիր է այս առումով Ձեր կարծիքը:
Հեռուստասերիալի սկզբում, երբ մարմնավորում էի ծնողազուրկ մի աղջկա, ով փողոցում էր մեծացել, միանշանակ կժխտեմ մարդկանց այն կարծիքը, որ ես չափազանց խնամված և հարդարված էի: Ավելին ասեմ՝ նկարահանման հրապարակում ես չխնամված վարսերով էի, նույնիսկ հոնքերս են չորս ամիս անխնամ վիճակում եղել: Իսկ հետո Բաբիի եղբայրները հարստացան, ու նա կամաց-կամաց սկսեց կերպարանափոխվել: Ընթացքում էլ, երբ նա ամուսնացավ Միշի հետ, ով շատ հարուստ էր, բնական է, որ Բաբին պետք է ունենար խնամված արտաքին: Սա այն մարդկանց կարծիքներին ի պատասխան, ովքեր առանց հեռուստասերիալը սկզբից մինչև վերջ դիտելու, փորձում են քննադատել:
Տաթևիկ, նախկինում դուք սերիալներում նկարահանվելու փորձ ունեցել եք,միաժամանակ, հեռուստասերիալը մեզանում անընդհատ քննադատվում է: Որպես դերասանուհի կխնդրեմ ասել՝ ըստ Ձեզ՝ սերիալի լավ ու վատ կողմերը, արդյո՞ք կցանկանայիք, որ Ձեր երեխաները հայկական հեռուստասերիալներ դիտեին:
Տեղյակ եմ, որ շատ մարդիկ, ովքեր իերնց բազմոցին գամված դիտում են հեռուստասերիալներ՝ բաց չթողնելով և ոչ մի սերիա, այդուհանդերձ, սոցիալական ցանցերում ակտիվ զբաղված են սերիալներն ու դերասաններին քննադատելով: Գուցե շատ են սիրում այդպես ապրել, դա իրենց գործն է, բայց նշեմ, որ կոնկրետ մեր հեռուստասերիալը նախատեսված էր 16+ հեռուստադիտողի համար, և եթե որոշ ծնողներ ասում են, որ սերիալը վատ է անդրադառնում իրենց երեխաների դաստիրակաության վրա, ապա դա ծնողի մեղքն է. յուրաքանչյուր հեռուստասերիալի և հաղորդման վրա հստակ նշված է տարիքային սահմանափակումը: Եվ, առհասարակ, սերիալը չպետք է դիտարկել որպես երեխա դաստիարակելու միջոց, երեխա դաստիարակելու շատ ուրիշ միջոցներ կան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում