▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաթևիկ Ռևազյանը՝ Հայաստանից հեռանալու մասին

Մարտի կեսերին ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը մեկնեց Դանիա։ Այժմ նա արձակուրդում է: Այս առիթով բազմաթիվ քննադատություններ հնչեցին նրա հասցեին: Շատերը պնդում էին, թե Ռևազյանը լքել է Հայաստանը` վախենալով կորոնավիրուսի հետևանքներից և չվստահելով Հայաստանի առողջապահական համակարգին:

Այսօր թեմայի վերաբերյալ Տաթևիկ Ռևազյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հեռավար հարցազրուցի ժամանակ ասաց. «Ես ութամսական հղի եմ: Իմ ընտանիքը Դանիայում է: Ես որոշել եմ իմ դեկրետը անցակացնել Դանիայում` իմ ընտանիքի կողքին: Եթե ես ուզենայի կորոնավիրուսից փախչել, ինձ թվում է՝ ես Դանիայից կփախչեի Հայաստան. Դանիայում վիճակը շատ ավելի վատ է: Ես հիմա օրենքով դեկրետում եմ, բայց այստեղից համակարգչի դիմաց ամեն օր աշխատում եմ»:

Մանրամասները` տեսանյութում

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին