Երեկ երեկոյան ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը լքել է Հայաստանը։ 
hraparak.am-ն է գրում և նշում, որ նա վաղուց էր որոշել, որ ծննդաբերելու է Դանիայում, որ զավակը միանգամից Դանիայի քաղաքացի լինի, սակայն վերջին օրերի իրադարձությունները եւ հատկապես՝ Աէրոնավիգացիոն կենտրոնի տնօրենի՝ կորոնավիրուսով վարակվելու փաստը արագացրել է նրա մեկնում։ Նա երեկ առավոտյան ճեպազրույց է տվել կառավարության մոտ, իսկ երեկոյան՝ գնացել օդանավակայան ու թռել, ասելով՝ Հայաստանում մնալն ապահով չէ։
Նա առնվազն 6 ամիս կմնա Դանիայում, իսկ այստեղ նրան արդեն փոխարինող են նշանակել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


