Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Բաքուն երազողի» «համաներման» գինը
Ըստ օդում կախված լուրերի՝ ընդդիմադիր ցուցարների դեմ իշխանություններն օգտագործում են հատկապես այն ոստիկաններին, ովքեր «չեպեներ» ունեն և համակարգից հեռացվելու կամ նույնիսկ դատվելու ռիսկի տակ են:
Այդ «խոցելի» ոստիկաններն անվերապահորեն կատարում են իշխանության բոլոր հրահանգները, որոշ դեպքերում՝ հրամանի կարիք էլ չի լինում, որովհետև էս մարդիկ գիտեն Փաշինյանից «համաներում» ստանալու գինը:
Էս պատմությունը հիշեցի Թաթուլ Ասլիյան անունով մեկի ադրբեջանամետ գրառումների առիթով:
Ինչքանով տեղեկացված եմ՝ էս մարդը ֆորմալ առումով հեռացված է ՔՊ-ից ու անցնում է ինչ-որ քրեական գործով:
Հիմա մտածում եմ՝ հայտնի ոստիկանների օրինակով, Թաթուլը «հավաքագրվել» է ՔՊ-ի կամ Նիկոլ Փաշինյանի կողմից և իր «համաներման» պատմությունն է կերտում: Նա այլ բան չի անում, քան Նիկոլի ցանկությունները պրիմիտիվ տեքստով շարադրելը:
Օրինակ, պիտի՞ լինի մեկը, ով սկսի արդարացնել Հայաստանի մասնակցությունը Բաքվի COP29 համաժողովին, եթե նույնիսկ Ադրբեջանը որևէ ժեստ Հայաստանի ուղղությամբ չի անելու:
Թաթուլն անում է այդ գործը՝ ֆեյսբուքյան իր էջում «երազելով» Բաքու գնալու մասին:
Էլ չեմ ասում այն մասին, որ նա դարձել է իշխանության ստերի տարածման աղբյուրը:
Թաթուլը «համաներման» ճանապարհին է, ու նա նույնիսկ Նիկոլի հրահանգների կարիքը չունի, որովհետև, որպես «պրոֆեսիոնալ նիկոլական», կարդում է «Դուխով» «Ցռան Վերգոյի» բոլոր մտքերը: