▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 02.09.2025 lang.iso lang.iso lang.iso

«Տավուշից շարժվում ենք Երևան». Բագրատ Սրբազան

«Տավուշից շարժվում ենք Երևան». Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը Կիրանցում հայտարարեց, որ Տավուշից շարժվում են Երևան․ «Նախատեսում ենք ամսի 9-ի կեսօրին գտնվել Երևանում ու մեր պահանջները հստակ ձևակերպել։ Էս շարժումը բնականից է առաջացել ու բնական էլ գնում է՝ ժողովրդով, մեծով, փոքրով»,- ասաց նա։

***

***

***

«Ոգին հաղթելու է «դուխին»․ մեր ճանապարհը լինելու է մեկ գծով, որպեսզի եռագույնը հաղթի սևին ու սպիտակին»,- Կիրանցում, դեպի Երևան երթից առաջ, հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Ստանալով 96-ամյա Լենիկ տատի և զոհվածների հարազատների օրհնությունը՝ շարժման մասնակիցները պատրաստվում են ճանապարհ ընկնել դեպի մայրաքաղաք։

***

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Կիրանցից մեկնարկեց դեպի Երևան քայլերթը։

***

Դիտեք նաև՝

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ ամենայնի այսօր կհայտարարվի` պայքարը Կիրանցից տեղափոխել Երևան:
Երևանում են կայացվում որոշումներն ու մենք պետք է Երևանում` Հանրապետության հրապարակում, խնդիրը լուծենք:
Երևի շուտով կհասկանաք, որ մանդատները պետք էին, որպեսզի անվստահություն հայտնեն կառավարության գլխին ու փողոցի ճնշման տակ վերջինս հեռացվի: Իմ պատկերացմամբ հենց այսպես է լինելու»։

***

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի գրառումը․ «Հոգևորականները, զոհվածների ծնողները, մշակույթի գործիչները, հասարակական գործիչները, գյուղացիները ու քաղաքացիները շարժվեցին Երևան։
Մինչև մայիսի 9՝ ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ու միասնական պայքարը տանելու համար»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին