Ավելի քան 20 քաղաքացու ոստիկանները բերման են ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ ընդվզելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացի դեմ՝ պահանջելով տարածքներ չզիջել Ադրբեջանին։ *** |
Ըստ Տավուշում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների, ոստիկաններն առանձնակի դաժանությամբ բերման են ենթարկել նաև պահեստազորի գնդապետ, ոսկեպարցի Միհրան Մախսուդյանին, նրա որդուն ու եղբորը:
* * *
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին ոստիկանների բիրտ ուժից ստացած վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Այս պահին նա գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, հայտնել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
***
Ոսկեպար-Կիրանց հատվածում իրավիճակը գերլարված է, արդեն մի քանի օր փողոցը փակած քաղաքացիներին ծեծելով ու նվաստացնելով տանում են անհայտ ուղղությամբ: Ոստիկանությունն առանձնակի ագրեսիվություն ու վայրագություն է դրսևորում: Մարդկանց գույքն են փչացնում:
Լրագրող Անի Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է, որ կապի խնդիրներ կան, ինչի պատճառով ուղիղ եթերները ընդհատվում են: Նրա հետ զրույցում Բագրատ Սրբազանը հայտնեց, որ իրեն էլ են փորձել հրմշտելով տանել, սակայն չեն հաջողել:
***
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի բաժին: Այս մասին տեղեկանում ենք քաղաքագետի ֆեյսբուքյան էջից:
***
Ոսկեպար-Կիրանց հատվածում 5 շերտ պատ կազմած ոստիկանները սպառնացել են, որ եթե մեկ րոպե էլ փորձեն փակել Բագրատաշեն տանող ճանապարհը, կդիմեն հատուկ միջոցների:
Տավուշում պարբերաբար տեխնիկական խնդիրներ են առաջանում, ուստի այս պահին ուղիղ եթերները գրեթե դադարեցվել են: Այնինչ այս պահին, ըստ ականատեսների, մի ամբողջ զորք է դուրս հանվել ժողովրդի դեմ: Նրանց հանդեպ բիրտ ուժ է կիրառվում, քաղաքացիներին տանում են անհայտ ուղղությամբ: Իրավիճակը չափազանց լարված է: Դիտեք նաև՝ |