▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսիում գտնվող մյուս տուժած երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր. Արսեն Թորոսյանը տեսանյութ է ներկայացրել

«Ուրախ եմ, որ այսուհետ մեր հարևան երկրներից կարող ենք մեր սեփական ուժերով` առանց այլ երկրների օգնության ավիացիայով մեր քաղաքացիներին տարհանել դեպի Հայաստան:

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ տեղակալ Հովհաննես Հարությունյանին, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին , Էրեբունի ԲԿ արհեստավարժ բուժաշխատողներին, օդաչուին և ավիացիայի այլ մասնագետներին, ԱԻՆ, ԱՆ և դեսպանատան մյուս գործընկերներին մեր քաղաքացուն ապահով Երևան տեղափոխելու համար:

 

 

Տեղափոխված քաղաքացու վիճակը մնում է կայուն, սակայն ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Թբիլիսիում գտնվող մյուս տուժած երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, նա դեռևս տեղափոխման ենթակա չէ»,-գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ նաև ներկայացնելով տեսանյութ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին