▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսիում նշել են Հովհաննես Թումանյանի 145-ամյակը

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը Մեծ Լոռեցու ծննդյան 145-րդ տարեդարձը նշանավորել է  գրական-երաժշտական երեկոյով, որը նախաձեռնել է «Հայարտուն» կենտրոնը՝ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հետ համագործակցությամբ:

Միջոցառումը մեկնարկել է  հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնից, որտեղ ներկաները ծաղիկներով են զարդարել ժողովրդական բանաստեղծի շիրիմը: Այնուհետև միջոցառումը շարունակվել է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում:

Կազմակերպիչների ջանքերով ստեղծվել էր թումանյանական մթնոլորտի նմանակում, լույսերի և վառվող մոմերի՝ որպես ժամանակի և հիշատակի խորհրդանիշների համադրություն: «Անուշ» օպերայի նախերգանքի ներքո դահլիճում հնչել է Լևոն Չիդիլյանի արտասանությունը որպես հայոց աշխարհում Հովհաննես Թումանյան հանճարի ծննդյան ավետիս:

Միջոցառման մանրամասները`  «Հայարտուն» կենտրոնի տեսանյութում:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին