▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես միշտ պատրաստ եմ հավաքականում խաղալու...Վահան Բիչախչյան

Հայաստան — Կիպրոս ընկերական խաղից առաջ  Ալեքսանդր Պետրակովի հետ ասուլիսի էր ներկայացել կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

«Չեմ կարծում, որ հավաքականում ընկերական հանդիպումներ կան: Միանշանակ մարտական ենք տրամադրված, քանի որ խաղում ենք մեր երկրպագուների, մեր ազգի համար: Ու միանշանակ խաղալու ենք հաղթանակի համար:

Այո, միանշանակ պատրաստ եմ խաղին: Մարզիչը կորոշի, թե ով մեկնարկային կազմում դուրս գալ: Բայց ես թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես միշտ պատրաստ եմ հավաքականում խաղալու», — ասել է Վահան Բիչախչյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին