Նախ և առաջ մենակ Քրիստինեի նկարները չեն աժիոտաժ բարձրացնում, տենց շուխուր է բարձրանում նաև այլ «աստղերի» դեպքում:
Իսկ հիմա անցնեմ պատճառներին.
Նախ և առաջ մեր «աստղերը» այս փոքր Հայաստանում իրենց այնպես հեռու են պահում բնակչությունից, ոնց որ իրենց պիտի ուտեն ու մարդիկ իրենց տեսնում են միմիայն ֆենված, մեյկապով, մանիկյուրով ու պեդիկյուրով:
Երկրորդ պատճառը այն է, որ մեր հայ տղաները ուզում են հասկանան` իրականում այս կամ այն աստղն այնքան գեղեցիկ է ինչպես քսված վիճակում (դրա համար են անընդհատ բացում նայում ու շուխուր անում):
Երրորդ մեր թիթիզիկ աղջիկները անպայման նայում են այդ նկարներին, որ գրեն. «Փուֆ, ես տենց էլ գիտեի, որ իր դեմը սաղ պռիշիկա»:
Երրորդը ֆանատկեքն են շուխուր անում, քանի որ ուզում են հիմնավորած լինեն, որ իրենց սիրելի «աստղը» իրականում ու առանց մեյկապի էլ է սիրուն.... Զարմանալին այն է, որ այս խմբի մարդիկ երբեք թերություն չեն տեսնում` մոռանալով, որ անթերի մարդ չկա:
Այս նույն տրամաբանությամբ էլ, երեկ մէ~ նենց շուխուր բարձրացավ, որ մեր Քիսոն չէր քսվել. մարդկանց համար հետաքրքիր է ու այսօրվա օրով կարևոր, քանի որ ամեն օր չես տեսնի չքսված Քրիստինեին:
Ինչ եմ ուզում ասել. «Հարգելի «աստղեր» մի քիչ համեստ էղեք էլի ու մարդամեջ դուս եկեք, քանի որ երկար ժամանակ մեյքապի հետևը չեք կարող «թաքնվել»:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ