«Վստահ եմ՝ ներքուստ մենք գիտենք դրդիչներին ու հիմնական պատճառներն ովքեր են եղել, ինձ իրավունք չեմ վերապահի բարձրաձայն ասել. իմ պաշտոնի բերումով դա մեղադրանք կհնչի, բայց թե՛ Մարտի 1-ի, թե՛ Հոկտեմբերի 27-ի պարագայում հիմնական դրդապատճառներն ու դերակատարներին, կարծում եմ, բոլորս գիտենք, մնում է փաստն արձանագրվի ու համապատասխան պատիժ լինի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Հարցին՝ ինչո՞ւ Հոկտեմբերի 27-ի գործը մինչև այժմ բացահայտված չէ, նշել է. «Շատ ժամանակ է անցել, մանրամասները չգիտեմ, ես քաղաքական գնահատական կարող եմ տալ. 24 տարի է անցել, բավականին բարդ է»: Թարմացված․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ նոր հոկտեմբերի 27-ի վտանգ տեսնո՞ւմ է, ասել է. «Իհարկե տեսնում եմ, ես չեմ բացառում, որ արտաքին, էն էլ էս իրավիճակում, էն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, դրա նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները սրանից շատ ավելի քիչ կարևորություն ունեցող էին, շատ ավելի հեռու էր, օրինակ, Մեղրին հանձնելու գաղափարը, հիմա է՛լ ավելի հեռու է»: Դիտեք նաև՝ |
«Թե՛ Մարտի 1-ի, թե՛ Հոկտեմբերի 27-ի դեպքում հիմնական դերակատարներին գիտենք». Ալեն Սիմոնյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet