▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թեհրան-Երևան ինքնաթիռի 52 ուղևորները կգտնվեն տնային հսկողության տակ. Արսեն Թորոսյան

Այսօր Թեհրանից Երեւան ժամանած 52 քաղաքացիների նկատմամբ տնային հսկողություն է սահմանվել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը ֆեյսբուքի իր էջում մասնավորապես գրել է. «Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց «Զվարթնոց» օդանավակայան մեր մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց: Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ:

Հաջորդ չվերթը լինելու Է ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները: Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի նախարարության մամուլի ծառայության կողմից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին