Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Արարատ» ակումբի թենիսի կորտերի քանդելու հետևում կանգնած է հայաստանյան բանկերից մեկը: Առայժմ չեմ ասի, որ բանկն է: Թեև հայտնի օլիգարխի անունով չեմ երդվում, բայց ասեմ, որ դա հաստատ Հայէկոնոմբանկը չէ»:
Կարեն Հեքիմյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Օղակաձև այգու թենիսի կորտերի տարածքը Երևանի քաղաքապետարանը մտադիր է տրամադրել «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ին:
«Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ի տնօրենն է Ներսիսյան Վարազդատը:
Ներսիսյան Վարազդատն Էվոկաբանկի խորհրդի անդամ է:
Էվոկաբանկը նույնականացվում է ռուսաստանաբնակ մածահարուստ Սենիկ Գևորգյանի անվան հետ:
Էվոկաբանկի խորհրդի նախագահի տեղակալն է Սենիկ Գևորգյանի ազգական, ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ Գևորգյան Գեղամը:
Գևորգյան Գեղամի` ԵՊՀ-ի ռեկտորի ժ.պ-ի պաշտոնում լիազորությունները, սույն տողերի հեղինակի հայցադիմումի հիման վրա, դադարեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով (ԵԴ/13566/02/20):
Թենիսի կորտերը ծառայելու են թենիսին:
ՀԳ. «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ն սերտ համագործակցում է ՀՊՏՀ-ի հետ, որի ռեկտոր Գալոյան Դիանան, ըստ մամուլի հրապարակումների, գողություն է կատարել ԱՄՆ «Neiman Marcus» հագուստի խանութից, դատապարտվել է ԱՄՆ դատարանի կողմից և, նույնիսկ` բանտում է նստել
ՀԳ2. Ահա, այսպիսի խառը պատմություն» :