Հայազգի երգիչ Ալեքսեյ Չումակովը և նրա կինը` երգչուհի Յուլյա Կովալչուկը, ով հանդիսանում է «Блестящие» խմբի նախկին մեներգչուհիներից մեկը, ներկայացրել են իրենց առաջին համատեղ տեսահոլովակը, որը նկարահանվել է «В заметки» երգի հիման վրա: Ի դեպ` տեսահոլովակի վերջում ներկայացված են նաև զույգի հարսանեկան արարողությունից որոշ կադրեր:
Հիշեցնենք, որ արդեն երկար տարիներ է, ինչ Ալեքսեյը և Յուլյան միասին են ապրում, սակայն հարաբերությունները զույգը օրինակացրել է բոլորովին վերջերս: