Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար հայազգի պրոֆեսոր Արա Դարզիի, ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, Ամերիկյան Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանի, McKinsey&Company ընկերության Ճապոնիայի մասնաճյուղի կառավարիչ գործընկեր, ընկերության խորհրդի անդամ Անդրե Անդոնյանի, IDeA հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր, Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Հայաստանի գիտւթյան և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր և խորհրդի անդամ, գործարար, ներդրող, բարերար Ռուբեն Վարդանյանի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ FAST հիմնադրամի կողմից կազմակերպվել է տեսակոնֆերանս՝ կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության ընդլայնման հնարավորությունները և գործնական աջակցության քայլերը քննարկելու նպատակով։
Քննարկումն անգլերենով է․ թարգմանաբար հատվածներ կներկայացնենք ավելի ուշ։