Ինչպե՞ս է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը բռունցքներով հարձակվում լրագրողի վրա՝ վնասելով նրա համակարգիչը
Mediaport տելեգրամյան ալիքը ներկայացրել է տեսանյութ, թե ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի թիմի անդամը հարձակվում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, մի քանի անգամ բռունքներով հարվածում նրա դեմքին և վնասում համակարգիչը։
Լրագրողը սրճարանում տեսնելով Արշակյանին պարզապես հարց էր ուղղել, թե ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին գտնվում սրճարանում, որից հետո հարձակման զոհ էր դարձել։
Նշենք, որ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնել է, որ Հակոբ Արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկում է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար։
Դիտեք նաև՝