▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ, թե ինչպես են «Ryanair»-ի առաջին օդանավը Երևանում դիմավորում ջրաշիթերով

«Ryanair»-ի առաջին օդանավը Միլանից Երևան վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Երևանում օդանավը դիմավորեցին ջրաշիթերովՉվերթը հետաձգվել էր մի քանի ժամով, քանի որ Իտալիայի օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից հայտարարվել էր գործադուլ՝ 4 ժամ տեւողությամբ: Ուշացումներ լինելու են միայն այսօր, մյուս չվերթների մասին ավելի ուշ տեղեկություն կհաղորդի ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

/filemanager/uploads/Rynair_odanav.jpg

Հիշեցնենք, որ ուշացումների հետեւանքով այսօրվա «Ryanair»-ի Երեւան-Միլան չվերթը իրականացվել է այսօր՝ տեղական ժամանակով ժամը 16:20-ին:

Հռոմ-Երեւան օդանավը Հռոմի օդանավակայանից այսօր կմեկնի տեղական ժամանակով ժամը 17:00-ին, իսկ Երեւան-Հռոմ օդանավը՝ տեղական ժամանակով ժամը 00:20-ին:

Ի դեպ, Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացրել են, որ հատուկ գոտում (ոչ թռիչքուղում)նկարահանումներ իրականացնելու համար տեղի է ունեցել հավատարմագրում, որի համար տեղերը սահմանափակ են եղել, ինչի մասին ավելի վաղ տեղեկացվել են բոլոր զլմները։ Նախարարությունն իրականացրել է օպերատորների հավատարմագրում, որը փոխանցվել է օդանավակայանին, ապա` ազատ մուտքով ճեպազրույց։ Այլ կազմակերպչական խնդիրների համար Նախարարությունը պատասխանատվություն չի կրում, այդ թվում՝ գրավոր դիմումների հիման վրա թռիչքուղում նկարահման, որի թույլտվությունը նախարարության օպերատորը ևս չի ունեցել։ Այնուամենայնիվ, հայցում ենք ձեր ներողամտությունը անհարմարությունների համար։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին