ԱԱԾ շենքի մոտից այս պահի դրությամբ 91 մարդ է բերման ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ:
Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ քաղաքացիներին սկսեցին բերման ենթարկել այն բանից հետո, երբ ոստիկանությունը զգուշացրեց և 5 րոպե ժամանակ տվեց՝ ցույցի մասնակիցներին հետ քաշվելու ու ցրվելու համար:

ԱԱԾ շենքի մոտ արդեն մի քանի ժամ է՝ բողոքի ցույց են իրականացնում ԲՀԿ-ի կողմնակիցները:
Պատգամավորները փակել են Խանջյան փողոցը, նրանց ոստիկանները հեռացրեցին դեպի մայթ: Այս պահին լարված իրավիճակը շարունակվում է:
Ոստիկանները նաև շարունակում են բերման ենթարկել անհնազանդ քաղաքացիներին: Գագիկ Ծառուկյանն արդեն մոտ 2 ժամ հարցաքննվում է: Սակայան, ըստ որոշ տեղեկությունների, դրսի աղմուկը խանգարում է, որպեսզի Գագիկ Ծառուկյանին հարցաքննեն, քանի որ ձայները լսվում են ներսում։ Եվ հիմա փորձում են մարդկանց հեռացնել այդ տարածքից, որպեսզի կարողանան Ծառուկյանին հարցաքննել։ Նա հիմա ներսում նստած լսում է, թե ինչ է կատարվում դրսում։
Տեսանյութը՝ Հռիփսիմե Առաքելյանի ֆեյսբուքյան էջից


