Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ լուրեր էին տարածվել այն մասին, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում կնշանվի: Նրա ընտրյալը «Աստղիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արշակ Մնացականյանն է: Վերջինս մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ է:
Hraparak.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Արշակն ու Արփինեն առաջին կուրսում միմյանց հետ են սովորել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում , կուրսում մոտ 200 ուսանող է եղել, Արփինեն ու Արշակը տարբեր հոսքերում են եղել, առաջին տարում միմյանց չեն ճանաչել։ Իրավաբանականում 1 տարի սովորելուց հետո այդ ֆակուլտետ անվճար ընդունված և տարին գերազանց ավարտած Արշակը թողնում է ֆակուլտետը և ընդունվում է բժշկական համալսարան։ Այժմ նա Աստղիկ ԲԿ-ում տարին քթի մոտ 500 վիրահատություն է անում և համարվում է պլաստիկ վիրաբուժության առաջատար մասնագետ։
Արփինե Հովհաննիսյանն ու Արշակ Մնացականյանը ծանոթացել են միմյանց հետ այս տարվա սեպտեմբերի 28-ին՝ կուրսի 15-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի ավարտին։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Արշակը պատրաստվում է Ամանորին ամուսնության առաջարկ անել Արփինեին։ Արփինե Հովհաննիսյանի 36 -ամյակին Արշակ Մնացականյանն ու Արփինե Հովհաննիսյանը հայտարարել են, որ պաշտոնապես ընկեր և ընկերուհի են և հանդիպում են միմյանց հետ։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտեք նաև՝