▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեսանյութ է տարածվել, թե ինչպես են դաժան հաշվեհարդար տեսնում Հայկ Կոնջորյանի եղբոր հետ»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են դաժան հաշվեհարդար տեսնում ԱԺ ապագա փոխխոսնակ Հայկ Կոնջորյանի հարազատ եղբոր՝ Ավետի հետ։ Անգամ ցեխաջրում ընկած վիճակում ոտքով հարվածում են գլխին։
Բազմիցս անդրադարձել ենք, որ Հայաստանում կրիմինալը ծաղկում է և այն չի շրջանցելու ոչ մեկին։ Բանակում, փողոցում, քրեակատարողական հիմնարկում, անգամ տան շքամուտքի դիմաց ՀՀ-ը քաղաքացին անպաշտպան է։ Ինչո՞ւ, որովհետև պետական կառավարման համակարգը արդյունավետ չի գործում։
Ցավալին այն է, որ Հայկը հենց պաշտոնական քարոզչության բարձրախոսներից մեկն է, որը շատերի պես փչում է Իրական Հայաստանի խաղաղասիրական փուչիկը, բայց երկրի ներսում իրականությունն այլ է, անողոք և ճակատագրական բոլորի համար»։

Տեսանյութը՝ Գայանե Զարգարյանի էջից

***

 ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: Այս մասին Asekose.am-ին հայտնեցին ՔԿ-ից:

Իրավապահ կառույցից հավելեցին, որ 1 անձ ձերբակալվել է, քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտանբերելու ուղղությամբ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 25-ին ՆԳՆ-ն հաղորդում է ստացել, որ քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել, ձեռնարկված միջոցառումներով մեկ անձ ձերբակալվել է, ներկայացվել նախաքննական մարմին: 

Հիշեցնենք, որ մամուլում տեսանյութ է տարածվել և տեղեկություններ շրջանառվել, որ իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը:

***

Բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծեծի, երեխա հայհոյելու ու անիծելու պրակտիկան այս երկիր ներմուծել են նիկոլականները, դրանց ֆեյքերն ու սազանդարները։ Այնպես որ՝ շատ մի «սարսափեք» այս իրականությունից։ նիկոլենց ցանածի հետևանքն ա։
Զոհվածների ծնողներին ամենավերջին հայհոյանքներ գրող ֆեյք ֆաբրիկայի ղեկավարներից մեկի երեխային միմիայն պետք է մաղթեք, որ հանկարծ ու ոչ մի դեպքում հորը չնմանվի։ Մնացած շնորհավորանքները երեսպաշտություն են։
Իսկ հայկ կոնջորյանի եղբոր ծեծն էլ լրիվ տեղավորվում է երկրում տիրող ընդհանուր անարխիայի, կրիմինալ բեսպրեդելի ու հանցագործությունների շեշտակի աճի շրջանակներում, որովհետև քննչականներով, աած-ներով ու միլպետերով զբաղված են ընդդիմադիրների վրա գործեր կարելով։ Է բա մարդ էլ կծեծեն, մարդ էլ կկրակեն, նռնակներ էլ կնետե բնակելի շենքի վրա։
Բա ողջ իրավապահ համակարգով մեկի *ռը պահելը սենց հետևանքներ ա ունենում»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին