▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ Կիրանցից․ «Պատից» այն կողմ արդեն Ադրբեջան է

Տեսանյութ Կիրանցից․ «Պատից» այն կողմ արդեն Ադրբեջան է

***

Կադաստրի կոմիտեն թարմացրել է Կիրանցի քարտեզը, որտեղ նշված չեն այն հողատարածքները, որոնք պատկանել են գյուղի բնակիչներին մինչև սահմանազատման գործընթացի մեկնարկը:

Tert.am-ը հարցում էր ուղարկել Կադաստրի կոմիտե՝ պարզելու, թե ի՞նչ որոշման հիման վրա է կատարվել փոփոխությունը և երբ: Ի պատասխան մեր հարցմանը՝ Կադաստրի կոմիտեից հայտնել են, որ տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել՝ հղում անելով «Տեղեկատվության մասին օրենքի» 8-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետին, ըստ որի տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք:

Նշենք, որ ըստ կարգի Կադաստրի կոմիտեում քարտեզի փոփոխություններ արվում են համայնքի որոշման հիման վրա՝ համապատասխան գրություն ուղակելուց հետո:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին