▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 30.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ՝ մերսման սրահներում գիշերային ստուգայցերից

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի մերսման սրահներում։

Հայտնաբերվել են խախտումներ, և տեղում կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Օրենքում նոր փոփոխություններ կատարելով Երևանի քաղաքապետարանն առաջիկայում կստանա լիազորություն՝ կասեցնելու այն մերսման սրահների գործունեությունը, որոնք մի քանի զգուշացումներից հետո շարունակում են գործել առանց համապատասխան թույլտվության։

Ներկայումս վարչական իրավախախտման համար նախատեսված տուգանքները սահմանված են 50 000-300 000 ՀՀ դրամի չափով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին