▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ Մոսկվայից․ ՌԴ մայրաքաղաքն ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել

 

Այսօր Մոսկվային հարվածել են անօդաչու սարքերը. RBK-ի փոխանցմամբ, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել առավոտյան մոտավորապես ժամը չորսին։ Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «երկու ոչ բնակելի շենքերի»՝ «լուրջ վնասներ և զոհեր չկան»:

Գործակալությունների տվյալներով՝ նրանցից մեկն ընկել է ՌԴ պաշտպանության գերատեսչության շենքի մոտ։

«Զգույշ, Մոսկվա» ալիքը գրել է, որ Կոմսոմոլսկի պողոտայի Խամովնիկիում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո բնակելի շենք է վնասվել՝ պայթել են բնակարանների պատուհանները։ Կոտրվել են նաև առաջին հարկի ցուցափեղկերը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինան փորձել է հարված հասցնել «Մոսկվայի տարածքում գտնվող օբյեկտներին»՝ երկու անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Հավելենք, որ հուլիսի 24-ի առավոտյան հակաօդային պաշտպանության ուժերը Ղրիմի երկնքում էլ խոցել են 11 անօդաչու թռչող սարքեր. հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

«Ջանկոյսկի շրջանի զինամթերքի պահեստում հարված է եղել, անօդաչու թռչող սարքի բեկորներից վնասվել է նաև Կիրովսկի թաղամասում գտնվող առանձնատունը»,- գրել է պաշտոնյան «Թելեգրամ»-ի իր ալիքում։
«Անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով «անվտանգության նկատառումներից ելնելով» դադարեցվել է երկաթուղու երթևեկությունը Ջանկոյսկի շրջանի և Ջանկոյ-Սիմֆերոպոլ մայրուղու վրա»,- հավելել է Ակսյոնովը։

Որոշում է կայացվել տարհանել մոտակա գյուղերի բնակիչներին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր չկան:

Առավոտյան՝ ժամը 07:08-ն ընկած ժամանակահատվածում Ղրիմի կամրջով երթևեկությունը արգելափակվել է, ասվում է կամրջի հեռագրային ալիքում: Տեղական հեռագրային ալիքները հայտնում են նաև Կրասնոգվարդեյսկի շրջանում պայթյունների մասին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ թիրախը եղել է Վեսելոյե գյուղի օդանավակայանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին