▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութում հերթական անգամ լիուլի բացահայտվում է իշխանությունների իրական դեմքը

Երկու զուգահեռ իրականություն և այդ իրականության խեղաթյուրում:

Ի հեճուկս երեկ Լոռու մարզում տեղի ունեցած աղետին և դրա հետևանքով 4 զոհերին` այսօր իշխանամերձ շրջանակները (մասնավորապես` Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանը) կազմակերպել էին սև ու սպիտակ «փարթի»` Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի և Ալեն Սիմոնյանի մոր մասնակցությամբ:

Մինչդեռ այդ միջոցառման մասնակիցներից ոմանք երեկ մեղադրում էին Բագրատ Սրբազանին ու Սրբազան շարժման մասնակիցներին` հավաքը չչեղարկելու համար:

***

Սրբազան պայքար ՏԳ ալիքը գրում է. «Օր ու գիշեր Սրբազան պայքարի մասնակիցներին բարոյականություն քարոզելով, թե՝ ինչպե՞ս եք երթերի ընթացքում երաժշտություն միացնում, երբ ջրհեղեղի հետևանքով զոհեր ունենք, ՔՊ-ականներն իրենք են խրախճանք կազմակերպում, որին մասնակցում է նաև Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

Այն էլ ինչ խորագրով՝ «Սև ու սպիտակ»։ Խրախճանքը տեղի է ունեցել այսօր ժամը 14։00-ին՝ Երևանի Տիչինայի փողոցում գտնվող սրահներից մեկում։

Թեև ՔՊ-ականներն ամեն ինչ արել են, որպեսզի այս խրախճանքի մասին տեղեկություն չտարածվի, դրա մասնակիցներին ստիպելով ջնջել իրենց սոցիալական էջերից քեֆ-ուրախության կադրերը, այնուամենայնիվ դա նրանց չի հաջողվել։

Ներկայացվող տեսանյութում հերթական անգամ լիուլի բացահայտվում է իշխանությունների իրական դեմքը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին