Դիտեք նաև՝
Թարմացված։ Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը:
Տեղ գյուղում կրակոցներ են եղել։ Կան զոհեր և վիրավորներ։ Այս պահին վիրավորներին են դուրս բերում։ Կրակոցները տեւել են մոտ 20 րոպե։
Այս մասին «Փաստինֆո»-ն է գրում՝ նշելով, որ լուրը հայտնել է բնակիչներից մեկը և տեղեկատվության վերաբերյալ փորձում են մեկնաբանություն ու պաշտոնական արձագանք ստանալ ՀՀ ՊՆ-ից։