ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց է տվել կառավարական առանձնատունը, որտեղ ապրում է ընտանիքի հետ՝ ներկայացնելով, թե այնտեղ ինչ վերանորոգման աշխատանքներ են կատարվել և թե դրանց վրա որքան գումար է ծախսվել։
Նշենք, որ տևական ժամանակ մամուլում հրապարակումներ էին լինում, թե այս առանձնատան վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է 2 մլն դոլար։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, նշել է, որ այդ հրապարակումներում եղած թվից առնվազն տասն անգամ պակաս գումար է ծախսվել։
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ օրեր առաջ ընտանիքով տեղափոխվել է կառավարական այն առանձնատուն, որտեղ ապրել է Սերժ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում