▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեղեկատվական հոսքերը ձեռնտու են Ավինյանին՝ նա Փամբուխչյանի մեջ իրական մրցակից է տեսել»․ Վարդան Ղուկասյան

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուքի իր էջում հերքել է մամուլում տարածված լուրերը, ըստ որոնց՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդիներից արժեքավոր նվերներ է ստացել։

«Արդեն տևական ժամանակ է, ինչ մի շարք լրատվամիջոցներ իմ մասին կեղծ, իրականությունից շեղված․ , և չեմ խուսափի այդ ձևակերպումից՝ պատվիրված արշավ են սկսել»,-գրել է նա ու հավելել․ «սերիալ հիշեցնող, սուտ ու ստորության հասնող այս պատվիրված հոդվածների համար պատասխանատվություն եք կրելու»․ Փամբուխչյանի գրառմանը կարող եք ծանոթանալ իր ֆեյսբուքյան էջում:

Հավելենք, որ թեմային իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է նաև ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը։ 

Ներկայացնում ենք հատված Վարդան Ղուկասյանի տելեգրամյան գրառումից․

«Վերջին շրջանում մամուլում ակտիվ արշավ է սկսվել Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի դեմ՝ նրան պիտակավորելով որպես կոռուպցիոներ, կապելով նախկինների և տարբեր քրեական պատմությունների հետ։ Իրականում առանց կրակ ծուխ չի լինում, միգուցե կա որոշակի ճշմարտություն, բայց ամենաշատը այդ տեղեկատվական հոսքերը ձեռնտու են Տիգրան Ավինյանին, քանի որ նա Արմեն Փամբուխչյանի մեջ իրական մրցակից է տեսել»։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին