▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղեկատվական հուժկու գրոհ Ադրբեջանից՝ կիրառվելու է դիֆեյսի մեխանիզմը. «ՉԻ»

««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված միջոցառումները անհանգստացրել են ադրբեջանցիներին։ Մասնավորապես՝ տեղեկատվական անվտանգության Հայաստանի մասնագետները ինֆորմացիա ունեն, որ ադրբեջանցիները պատրաստվում են այդ օրը կոտրել և վնասել որոշ պաշտոնական կայքեր և էլեկտրոնային լրատվամիջոցներ՝ իբր այդպիսով հարամելով «ազգային միասնության» տոնակատարությունների շարքը։

 

Խոսակցություններ կան, որ այս անգամ   խոսքը ոչ թև ավանդական դարձած կայք կոտրելու մասին է, երբ կայքը պարզապես դադարում է աշխատել, այլ հիմա ադրբեջանցիները որոշել են դիֆեյսի մեխանիզմը կիրառել։ Սա նշանակում է, որ կայքերը կշարունակեն աշխատել, սակայն նրանց գլխավոր էջերը կուղղորդվեն  դեպի ադրբեջանցիների ուղղորդած լինկերը։ Իսկ այդ լիեկերում տեղադրված են լինելու Ռամիլ Սաֆարովի հերոսացած նկարները՝ համապատասխան տեքստով. ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի խոսքն ուղղված հայ գեներալներին։

 

Մեր տեղեկություններով, սակայն, Հայաստանի տեղեկատվական ոլորտի անվտանգության մասնագետներն արդեն ունեն համապատասխան ինֆորմացիան և նույնիսկ մշակել են մեխանիզմը` ինչպես խուսափել ադրբեջանական գրոհից»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին