▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր տեղեկություններով Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ 

Նշենք նաև, որ այսօր իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց։

«Շտապ պետք է գնանք, որովհետև նոր տեղեկություն ստացա, որ մեր գյուղերից՝ Որոտանից 12 տուն էլ է անցնում։ Գնանք, որ հասկանանք՝ ինչ է կատարվում։ Այսպես որ գնաց, ապա ամեն օրվա վրա տեղեկություն ենք ստանում, որ թշնամին որոշում է՝ դա իր գյուղն է, իր տարածքն է, իր սեփականությունն է, և այնտեղ մարդ չկա։ Իշխանությունները երբեք էլ հետաքրքրված չեն եղել այդ գործառույթով։

Հետևաբար, սյունեցիներս պետք է գնանք, հասկանանք՝ ինչ ենք կարողանում անել»,- ասել է Առուշ Առուշանյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին