ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը խոսքն ուղղեց ԱԺ նախագահին՝ անդրադառնալով համացանցում տարածված կադրերին: «Ուշագրավ է, որ պատերազմի զոհերի, անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշում էիք, որ շատ ծանր եք տանում այդ ամենը, գիշեր-ցերեկ մտածում եք այդ մասին, բայց բարձր տրամադրությամբ հանգիստ եք անցկացրել Հունաստանում՝ որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա.... Ինչո՞ւ Արցախ մեկնելու փոխարեն նախընտրել եք միկոնոսյան գերթանկարժեք հանգիստը»:
Սիմոնյանն ասաց՝ Արցախ պատվիրակություն մեկնել է. «Ինչ վերաբերում է իմ մասնավոր կյանքին ու ստերին, ես դրանք չեմ մեկնաբանում»: Մանուկյանը նշեց, որ կադրերը համացանցում են. «Որքա՞ն գումար եք ծախսել Հունաստանում, հատկապես որ տեղեկություններ կան, որ բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է ձեր ծախսերը փակել, ինչի հաստատվելու դեպքում ստանում ենք դասական կոռուպցիայի դեպք»: ԱԺ նախագահը կրկնեց՝ ստերը չի մեկնաբանում:
Դիտեք նաև՝