▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղեկությունները, թե «Փյունիկը» վաճառվել է արտասահմանցու, ճիշտ չեն. Արթուր Սողոմոնյան

Հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մնում է ռուսաստանցի հայազգի գործարար Արթուր Սողոմոնյանի սեփականությունը:

/filemanager/uploads/2020/05/week-1/Pyunik.jpg

Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը, ում հետ զրույցում հայտնել է անձամբ Սողոմոնյանը:

Վերջերս տեղեկություն էր տարածվել, ըստ որի, նա ակումբի առաջին թիմը, որը հանդես է գալիս ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում, ֆինանսական խնդիրների պատճառով վաճառել է արտասահմանցու: Նա նշել է, որ համագործակցության հեռանկար է եղել, որը չի իրականացել:

«Ո՛չ, դա սխալ է: Իհարկե, ո՛չ: Ոչինչ չի վաճառվել: Այո՛, կար անձնավորություն, որն ասաց, որ պատրաստ է օգնել, դառնալ գործընկեր, բայց հետո չկարողացավ ինչ-որ գումար բերել, դրա համար ոչինչ չի փոխվել: Ինչպես կար, այդպես էլ մնում է: Պատրաստվում ենք վերսկսել առաջնությունը»,- ասել է Սողոմոնյանը:

Նա նշել է, որ այդ անձնավորությունը հոլանդացի ինչ-որ գործարար է, որի հետ ինքը ծանոթացել է ընդհանուր ծանոթների միջոցով: Ամեն դեպքում հիմա «Փյունիկն» արդեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով ստացել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության վճարը: Դա, ըստ Սողոմոնյանի, բավարար է, որ կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից կարողանան դուրս գալ:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին