▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեղի է ունեցել արտահոսք՝ Փաշինյանի ու իր տերերի խոսակցությունից». Աննա Մկրտչյան

Դիտեք նաև՝

 

«Տեղի է ունեցել մի արտահոսք՝ Նիկոլ Փաշինյանի ու իր տերերի խոսակցությունից, ես էլ այն որոշել եմ ներկայացնել ձեզ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ելույթն այսպես սկսեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: «Նիկոլն ասում է՝ տերե՛ր ջան, ինձ ասում էիք՝ ձեր ասածներն անելով աթոռս միայն ամրանալու է. հակառակն է՝ աթոռս ոնց որ թուլանում է: Չեք հիշո՞ւմ ինչից սկսվեց՝ լիֆտի մեջ Ալիևին խնդրեցի չկրակի, որ նախկիններին հաղթել կարողանամ ու ձեր հրահանգները կատարեմ: Էն ժամանակ հեշտ համաձայնեց: Հետո ասացիք՝ հիշում ես չէ՞՝ ինչի՞ ես եկել իշխանության, ասացի՝ հա, Արցախը կտամ, որ հանգիստ ապրեմ, չէ՞: Հետո ասացիք՝ բլոկոդա, էդ էլ եղավ: Հետո ասացիք՝ ասա՝ Արցախն Ադրբեջան է, ասացի: Հետո Արցախը երկու օրվա մեջ դատարկեցի: Դե Արցախի ղեկավարության մասով էլ՝ ըստ մեր պայմանավորվածության... Էս տեմպերով ես երկար չեմ ձգի էս աթոռին: Ստատուսի, լայքի, լայվի համար բոլորին փակում եմ, ոստիկաններին ու ախրանիկներին էլ շատացնում եմ, բայց դա էլ է քիչ: Ոնց հասկանում եմ՝ էս խաղաղության պայմանագիրն էլ, առանց խաչմերուկ հորինելու, ինձ չի փրկի... Ստիպված տեղս էլ եմ փոխել, աթոռս տարել, դրել եմ Բաղրամյան 26-ում, էլի չի օգնում: Ասեք՝ ի՞նչ անեմ: Տերերի պատասխանը. Նիկո՛լ, լավ չի լսվում, կապդ վատն է, ձայնդ կտրտվում է, տեղդ անհրաժեշտ է փոխել»,- եզրափակեց պատգամավորը:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ «Շնորհակալություն ձեր գեղարվեստական ստեղծագործության համար, հաջորդը ելույթ կունենա Արծվիկ Մինասյանը: Պարո՛ն Մինասյան, ձեր ելույթը իրականության մասին է լինելո՞ւ, թե՞ էլի ստեղծագործական»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին