▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղի ունեցող բոլոր իրադարձությունները փոխկապակցված են ներքին կապերով, այդ թվում՝ 44-օրյա պատերազմը․ Փաշինյան

The Wall Street Journal՝ Յարոսլավ Տրոֆիմով - Միջազգային իրավիճակն ակնհայտորեն փոփոխվել է վերջին երեք տարիներին։ Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանը և ԱՄՆ իր դաշնակիցների հետ միասին հակառակ բևեռներում են։ Ըստ Ձեզ, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ի՞նչ ազդեցություն է ունեցել Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իմ համոզմունքն այն է, որ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները փոխկապակցված են ներքին կապերով, այդ թվում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում: Իհարկե, այդ ազդեցությունները շատ ուղիղ և հիմա՝ ժամանակակից աշխարհում, զգացվում են, տեսանելի են և զգալի են նույնիսկ հազարավոր կիլոմետրերով հեռու, բայց այն իրադարձությունները, որոնք Դուք նշում եք՝ տեղի են ունենում մեր տարածաշրջանում, մեր տրանսպորտային ուղիների մերձակայքում, կամ մեր տրանսպորտային ուղիների վրա:

Բայց նաև իրադարձությունների մեր արձագանքն այն է, որ մեր տարածաշրջանին անհրաժեշտ է խաղաղություն, և մենք կարևոր ենք համարում այդ քաղաքականության հետևողական վարումը, որովհետև տեսեք՝ շատ կարևոր մի նրբություն, որը ես՝ նորից Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում, արձանագրեցի, որովհետև երբեմն դա կարող է և չնկատվել, կամ չարձանագրվել, կամ չֆիքսվել: Երբ ասում ենք՝ մենք խաղաղության օրակարգ ունենք, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը կարող է խաղաղ լինել, եթե խաղաղ է մեր տարածաշրջանը, չի կարող այնպիսի իրավիճակ լինել, որ մեր տարածաշրջանը խաղաղ չէ, բայց Հայաստանի Հանրապետությունը խաղաղ է: Եվ դրա համար խաղաղության մեր պատկերացումները որևէ կերպ չենք հակադրում և չենք տարանջատում խաղաղության տարածաշրջանային շահերին: Եվ սա շատ կարևոր ձևակերպում է, շատ կարևոր առանձնահատկություն է, որը ես կուզենայի ընդգծել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին