▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեղյակ չէի՞ր, որ ինժեներասակրավորային վաշտը լքված տան մեջ ա տեղակայված»

«5165 շարժում» կուսակցության քարտուղար Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին.

«Քո ղեկավարած պաշտպանության համակարգում ո՞նց իմ երեք տղային ճամփեմ ծառայության։
Դու իրավիճակին չես տիրապետում, դու ի՞նչ խղճով ես էդ պատասխանատվությունն ուսերիդ վերցրել։
Քո ղեկավարի համար բանակն առաջնահերթություն չէ, իր իշխանությունն է առաջնահերթություն, իր կայֆերն են առաջնահերթություն։ Ի՞նչ եք ուզում մեզնից։
Դու տեղյակ չէի՞ր, որ ինժեներասակրավորային վաշտը լքված տան մեջ ա տեղակայված։ Տեղյակ չէի՞ր, որ ջեռուցումը այնտեղ վառարանով են անում... վառարանով... մի տեղ, որտեղ պայթուցիկ նյութեր կարող են լինել։ Եթե տեղյակ չէիր, ուրեմն իրավիճակին չես տիրապետում։ Եթե տեղյակ էիր, բայց փող ու հրաման չես տվել, ուրեմն... չասեմ ինչ ես։
Դու հասկանում ե՞ս, որ 5000-ամյա պատմություն ունեցող ժողովրդի ԶՈւ ես ղեկավարում, կոլխոզ չես ղեկավարում։
Հեռացե՛ք, գնացե՛ք, թող լույս բացվի էս երկրի վրա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին