▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղյա՞կ եք, թե Տիմոշենկոն ինչու է նստած. Լարված իրավիճակ ԱԺ-ում

ԱԺ-ում  2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ»   2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի վավերացման առիթով պատգմավորներն   իրենց  հարցերն ուղղեցին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին`  կապված ՀՀ 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» օտարման հետ:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի  խոսքով ընթերցվեց վասալային պայմանագրի չեզոք հատվածը` ընթերցելով մի շարք հատվածներ, համաձայն որոնց, օրինակ մինչ 2043 թվականը ՀՀ-ում որևք օրենքներ, իրավական ակտեր չեն փոփոխվի, հայկական կողմը կարող է ներկա լինել նիստերի` առանց ձայնի իրավունքի:

«Տեղյա՞կ եք, թե Տիմոշենկոն ինչու է նստած» ,-նախարարին հարցրեց Ն. Զոհրաբյանը:

Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ այս պայմանագիրը վասալի պարտավորություններ չի ներառում:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցն էլ վերաբերում էր 20 տոկոսին:

« Ո՞վ է դա գնահատել 155 մլն»:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը պատասխանեց, որ հաշվարկներ կատարվել է փորձագետների հետ և արվել են հետևություններ:

Արամ Մանուկյանը հակադարձեց նախարարին` ասելով, որ փորձագետների ասածը հիմք չի կարող հանդիսանալ:

«2008 թվականից այս կողմ ստացվել է ևս  22 արձանագրություն: Տեսել եմ մեկը: ՀՀԿ-ին և Հովիկ Աբրահամյանին կոչ եմ անում` մինչև չկարդաք այդ արձանագրությունները` չքվեարկեք: Միգուցե «շան գլուխն» այնտեղ է թաղված»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին