Այսօր հայտնի է դարձել, որ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Thank you, հայրիկ» ֆիլմը, որի պրոդյուսերը Միքայել Պողոսյանն է, ռուսական «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի:
Այն ճանաչվել է համատեղ արտադրության լավագույն ֆիլմ: Նշենք, որ այն մրցել է այնպիսի ֆիլմերի հետ, ինչպիսիք են լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի, Ժերար Դեպարդյեի, ֆիլմերը: