▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու անձնական երաշխավորությունը մեծ թափ է ստացել. Ցուցակ

ilur.am-ը գրում է, որ  Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը  Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ուղղված՝ Տիգրան Առաքելյանի ազատման երաշխավորագիր է պատրաստել, որը պաշտպանական կողմը դատարանին կներկայացնի Կոնգրեսի ակտիվիստների գործով վաղվա  դատավարությանը:

Նամակում նշվում է. «Ես՝ Լևոն Զուրաբյանս, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար, ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 145-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, իմ խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորում եմ, որ թիվ քրեական գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով կներկայանա ևայլ դատավարական պարտականությունները կկատարի՝ համաձայն քրեական դատավարության օրենսգրքի: Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով և ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը»:

Այս պահի դրությամբ մի շարք քաղաքացիներ եւս միացել են Զուրաբյանի նախաձեռնությանը եւ հանդես են եկել անձնական երաշխավորությամբ:

Այս պահի դրությամբ առկա ցանկը` ստորև.

Թագուհի Թովմասյան- «ժողովուրդ» թերթի խմբագիր

Գայանե Համբարձումյան- լրագրող

Աննա Թումասյան- լրագրող

Լիա Թահմազյան- լրագրող

Կարեն Վարդանյան- լրագրող

Վարուժան Բաբաջանյան- Լուրեր.com-ի խմբագիր 

Վիլյամ Պողոսյան-գրող, «Վան Արյան» հրատարակչության հիմնադիր

Հայկ Մարության-դերասան, պրոդյուսեր (որպես երաշխավորություն տրամադրել է նաև 500 000 դրամ)

Շողեր Մաթևոսյան -«Չորրորդ իշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր

Մհեր Ղալեչյան-«Չորրորդ իշխանություն» օրաթերթի տնօրեն

Արմինե Օհանյան-«Հրապարակ» օրաթերթի  գլխավոր խմբագիր

Արմեն Շեկոյան-գրող

Ստեփան Մինասյան-Աժ նախկին պատգամավոր` ՀԺԿ քարտուղար

Դավիթ Մաթևոսյան- ռեժիսոր

Արա Ճաղարյան- ռեժիսոր

Լիզա Ճաղարյան-հրապարակախոս

Ծովինար Նազարյան- «Խիզախ կին 2012թ.» մրցանակակիր, մամուլագետ

Լիլիթ Գալստյան-ԱԺ նախկին պատգամավոր

Լիլիթ Բլեյան- երգահան, երգչուհի

Սուրեն Եղիազարյան-գեղանկարիչ

Սոնա Այվազյան-Թրասնփերեսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն

Նունե Այդինյան-Թրասնփերեսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի անդամ

Արգիշտի Թորոսյան-ռեժիսյոր

Դավիթ Ամալյան - Երգահան, ՀՀ Վաստակավոր արտիստ

Էլինար Վարդանյան- ԱԺ պատգամավոր

Վահե Հովհաննիսյան-ԱԺ պատգամավոր

Նաիրա Զոհրաբյան-ԱԺ պատգամավոր  

Էդմոն Մարուքյան- ԱԺ պատգամավոր

Ստեփան Մարգարյան - ԱԺ պատգամավոր

Նիկոլ Փաշինյան- ԱԺ պատգամավոր

Երվանդ Մանարյան-ռեժիսոր

Մարտին Ասլանյան-ինժեներ

Հմայակ Պետրոսյան-լրագրող

Արման Բաբաջանյան- «Ժամանակ» թերթի խմբագիր

Վարդան Գրիգորյան-«Հանուն Արդարության» ՀԿ նախագահ

Տիգրան Բաղդասարյան-գեղանկարիչ, նկարիչների միության անդամ

Լեւոն Փանոսյան-լրագրող

Արմինե Գեղամյան-խմբագիր, լրագրող

Արմեն Սարդարյան-արվեստաբան

Գրեզելդա Նավասարդյան-Երեւանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր

Սամվել Մկրտչյան-«Արտասահմանյան գրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր

Գառնիկ Իսագուլյան- «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ

Մագդա Մկրտչյան-դաշնակահարուհի, երգչուհի

Ալիս Դուրյան-երգչուհի

Անուշ Բալասանյան-դաշնակահարուհի

Ռոզա Մահտեսյան-գրող, հրապարակախոս

Սամսոն Խաչատրյան-բռնցքամարտիկ, ԽՍՀՄ եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն

Սեդա Մեսրոպյան-գրականագետ
 
Արսեն Գրիգորյան-Դերասան, երգիչ

Միքայել Հովհաննիսյան- Բանասիրական գիտ. թեկնածու

Հովհաննես Հովհաննիսյան-Պատմական գիտ. թեկնածու

Էդիկ Բաղդասարյան-«Հետաքննող լրագրողներ» հ/կ նախագահ

Պետրոս Ղազարյան – լրագրող

Եղիշե Պետրոսյան - երաժիշտ, «Արձագանք» ստուդիա

Արայիկ Մարության-գործարար

Անահիտ Մեսրոպյան- թարգմանիչ, ԵՊՀ դասախոս

Արա Նեդոլյան- թատերագետ

Մեսրոպ Առաքելյան, Մանուկ Սուքիասյան- «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամներ

Արամ Ասլանյան - ինժեներ,նախագծող

Խաչիկ Չալիկյան - ռեժիսոր, դրամատուրգ

Արամ Աբրահամյան - «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր  

Լեւոն Բարսեղյան - Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ

Լեւոն Մութաֆյան - ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, ՀԳԹՄ քարտուղար, արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր

Լյուդմիլա Սարգսյան- ԱԺ պատգամավոր

Աշոտ Ադամյան- ռեժիսոր, արվեստագետ

Կարինե Խոդիկյան- դրամատուրգ

Հովհաննես Ազոյան- դերասան

Կարեն Քոչարյան- քաղտեխնոլոգ

Վահան Վարդապետյան- Հանրապետական ծննդատան բաժանմունքի վարիչ

Հովիկ Արսենյան- փաստաբան , «Հանրապետւթյուն» կուսակցության քաղխորհդի անդամ

Վարդան Հարությունյան- իրավապաշտպան

Տաթեւ Վարդապետյան -լրագրող

Թագուհի Հակոբյան - լրագրող

Մեսրոպ Հարությունյան, արձակագիր, լրագրող, մեդիա փորձագետ

Նարինե Իրիցյան- լրագրող

Քրիստինե Խանումյան - iLur.am կայքի խմբագիր

Արսեն Գրիգորյան-դերասան, երգիչ

Խաչատուր Քոքոբելյան- ԱԺ պատգամավոր

Ալեն Սիմոնյան- «Արարատ» ամսագրի խմբագիր

Լիլիթ Թադեւոսյան- լրագրող

 

Գործընթացը դեռ չի ավարտվել, դիմումը գտնվում է Կոնգրեսի իրավական հարցերով հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի մոտ, կոչին միանալ ցանկացող քաղաքացիները կարող են զանգահարել 055403494 հեռախոսահամարով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին