Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր առանձնատուն է գնել Նորքում: Այս մասին դեռ տասը օր առաջ տելեգրամյան ալիքում գրել էր ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը՝ նշելով․ «Բուն գործարքի թիվը, իհարկե, գաղտնի է պահվում, բայց առանձնատունը վաճառվում էր 650 հազար դոլարով:Նոր առանձնատունը Ավինյանի կնոջ անունով է:Ավինյանը վերցրել ու իր տանն է միացրել կողքի հողը, որը համայնքային նշանակություն ուներ։ Ըստ մոտավոր հաշվարկների՝ դրանից հետո ընդհանուր գինն անցնում է 800 հազար դոլարը»։ Հատկանշական է, որ «Օրագիր Նյուզ»-ն այս մասին այսօր է գրել ՝ հղում կատարելով իր աղբյուրներին ու նաև նշելով, որ օրերս տեղի էր ունեցել Նորքի նոր ճանապարհի բացումը, որն ամենևին էլ ոչ պատահական անցնում է քաղաքապետի նոր առանձնատան մոտով։ ***
|