▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ավինյանը տուգանվել է «Գազել» վարելու համար

Պարեկային ծառայությունը տուգանել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Այս մասին տեղեկությունը հաստատել են ՆԳՆ Ոստիկանության լրատվության վարչությունից՝ նշելով, որ Ավինյանը տուգանվել է «Գազել» վարելու համար, որի համապատասխան իրավունքը չի ունեցել:

Դա եղել էր դեռ մինչև նախընտրական քարոզարշավը, երբ Տիգրան Ավինյանն «ավետել էր» «Երևանի վերջին գազելը» վարելու մասին, ինչից հետո քաղաքում երթուղային գազելներին փոխարինման եկան 18 մետրանոց գերմանական «MAN» ավտոբուսները, գրում է «ՀԺ»-ն:

D կարգի վարորդական իրավունք չունենալու դեպքում վարորդը տուգանվում է 25 000 դրամով, իսկ տրանսպորտային միջոցը չամրակապված վարելու համար՝ 10 000 ՀՀ դրամով: Այսպիսով՝ Ավինյանը տուգանվել է 35 հազար դրամով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին