ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Թբիլիսում, հայ համայնքի հետ հանդիպմանը, խոսել է Ամուլսարի հանքի շահագործման մասին։
«Ես ձեզ նաև տեղեկացնեմ, որ Ամուլսարի դեմ արշավն, ընդհանուր առմամբ, միանշանակ արշավ չի, որովհետև և կան անկեղծ ու ազնիվ մարդիկ, ովքեր որ իրապես հավատում են, որ այս ծրագիրն աղետ է ։ Բայց կան նաև մարդիկ , որոնք ուղղակիորեն կապված են Հայաստանում գործող հանքարդյունաբերական որոշակի գործարարների հետ և այդ մարդիկ բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են ներդրում, համենայն դեպս ՝ նախկնում ներդրում էին, որպեսզի այս արշավը կազմակերպվի, թե չէ , ես վստահեցնում եմ՝ դուք այս արշավի մասին դուք չէիք լսելու․․․»,-մասնավորապես ասել է Տիգրան Ավինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում