▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ավինյանին Ապարանում ուղեկցում էին Աղվան Հովսեփյանը, Սամվել Ալեքսանյանն ու քրեական հեղինակություն Բոգոն

Այսօր՝ մայիսի 28-ին, Ապարանի հերոսամարտի հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վերջինիս հետ շրջում էին նաեւ գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ հայտնի քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն՝ Ռուբեն Կոստանյանը:

 

 

«Հայկական ժամանակ»-ն է գրում և նշում, որ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանից հետաքրքրվեցին՝ վերոնշյալ անձինք ո՞ւմ հրավերով էին Ապարանում, ինչին ի պատասխան՝ Սիսեռյանն ասաց, որ Սամվել Ալեքսանյանն ու Աղվան Հովսեփյանը ապարանցի են, եւ հավանաբար այդ հանգամանքի բերումով էլ մասնակցել են հենց Ապարանում անցկացվող միջոցառումներին։

Ինչ վերաբերում է Ռուբեն Կոստանյանին՝ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը սկզբում չիմացավ՝ խոսքն ում մասին է, ապա երբ հստակեցրինք՝ «քրեական հեղինակություն Բոգո», ասաց, որ լսել է այդ մարդու մասին, սակայն չգիտի՝ ինչու էր Ապարանում․

«Ինչքան գիտեմ՝ պարոն Ալեքսանյանը եւ պարոն Հովսեփյանը ապարանցի են, եւ ես չեմ կարծում, որ պետք է ինչ-որ բան փնտրել դրա տակ, մարդիկ ապարանցի են, ի՞նչ պետք է անեին»,-մանրամասնեց Սիսեռյանը։

Մեր հարցին՝ արդյոք Տիգրան Ավինյանը նշված անձանց հետ մտերիմ հարաբերությունների մե՞ջ է, Սիսեռյանը պատասխանեց․

«Սամվել Ալեքսանյանն ու Ավինյանը մտերիմ հարաբերություններ չունեն, միայն աշխատանքային են, այսինքն՝ մեր ոլորտի հետ է կապված, այդքան բան, իսկ Աղվան Հովսեփյանին, օրինակ, վերջին անգամ անցած տարի այս օրերին էինք տեսել։ Իսկ Կոստանյանի հետ ընդհանրապես կապ չունի, ինչքան հասկացա՝ Ապարանում միջոցառումների մի մասը պարոն Ալեքսանյանն է կազմակերպել, մյուս մասը՝ քաղաքապետարանը, այսօր նաեւ Ապարանի օրն է, մենք որոշեցինք այնտեղ գնալ, անցած տարի էլ էինք Ապարան գնացել, չեմ կարծում՝ այդտեղ պետք է ենթատեքստեր, քաղաքական ինչ-որ բաներ փնտրել»,-եզրափակեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին