Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Սլովակիայի առաջնության 16-րդ տուրում «Դուկլայի» դեմ խաղում (2:1) հեռու տարածությունից «Սլովանի» կազմում հերթական անգամ գոլով աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
Բարսեղյանը 12 գոլով վստահորեն գլխավորում է Սլովակիայի առաջնության ռմբարկուական մրցավազքը։
Նա նաև 3 գոլային փոխանցում է կատարել այս մրցաշրջանում և ունի 15 միավոր գոլ+փոխանցում համակարգով։