▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Բարսեղյանի գոլը Սլովանին դուրս է բերել Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլ

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

ՉԼ փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Սլովանը» ընդունել էր «Միտյուլանդին» և հաղթեց 3-2 հաշվով։

Հաղթական գոլը խփեց  Տիգրան Բարսեղյանը 86-րդ րոպեին։ Այսպիսով, «Սլովանը» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4-3 հաշվով և դուրս եկավ մրցաշարի հիմնական փուլ։

Բարսեղյանը , հիշեցնենք, որ արդեն մի քանի խաղ է չի հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական։

***

Այսօր կայացան Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վերջին հանդիպումները։ 4 ակումբ նվաճեց հիմնական փուլի ուղեգիր։

Զագրեբի «Դինամոն», «Ցրվենա Զվեզդան», «Սլովանը» և ֆրանսիական «Լիլը» կմասնակցեն առաջիկ ՉԼ-ի հիմնական փուլին։

Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանից սկսած ՉԼ-ում հանդես կգա 36 ակումբ և մրցաշարը կանցկացվի «շվեյցարական համակարգով»․ 8 խմբերին՝ 4 թիմերով, կփոխարինի մեկ միասնական մրցաշարային աղյուսակը։

Հայտնի են Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի մասնակից 36 թիմերը։ Այդ թիմերն են․

Մանչեսթեր Սիթի / Արսենալ / Լիվերպուլ / Աստոն Վիլա (Անգլիա)
Ռեալ Մադրիդ / Բարսելոնա / Ատլետիկո / Ժիրոնա (Իսպանիա)
Ինտեր / Միլան / Յուվենտուս / Ատալանտա / Բոլոնիա (Իտալիա)
Բայեր / Շտուտգարտ / Բավարիա / Լայպցիգ / Բորուսիա Դ․ (Գերմանիա)
ՊՍԺ / Մոնակո / Բրեստ / Լիլ (Ֆրանսիա)
ՊՍՎ / Ֆեյենորդ (Նիդեռլանդներ)
Սպորտինգ / Բենֆիկա (Պորտուգալիա)
Զալցբուրգ / Շտուրմ (Ավստրիա)
Սպարտա Պրահա / Սլավիա (Չեխիա)
Սլովան (Սլովակիա)
Յանգ Բոյս (Շվեյցարիա)
Շախտյոր (Ուկրաինա)
Ցրվենա Զվեզդա (Սերբիա)
Դինամո Զագրեբ (Խորվաթիա)
Բրյուգե (Բելգիա)
Սելթիկ (Շոտլանդիա)

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին