▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տիգրան Համասյանն՝ Արցախի մասին հարցին պատասխանել է․ «բեմը սուրբ է, քաղաքականության համար բեմում տեղ չկա»»

Արեգ Բարսեղյանը, ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով լրագրող Դավիթ Սարգսյանի գրառմանը, գրել է․

« Ասում են երբ Տիգրան Համասյանին Արցախի մասին հարց են ուղղել, նա ասել է «բեմը սուրբ է, քաղաքականության համար բեմում տեղ չկա»։

Հայրենիքի դավաճանությունը պարզապես քաղաքականություն բնութագրողն ինձ համար նույնքան դավաճան է, որքան այդ դավաճանությունը կազմակերպողն ու իրականացնողը։

Հայկական Հայաստանում այս մարդիկ պետք է իրենց պատվավոր տեղն ունենան ամոթի պատի վրա»։

***

Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը` ստորև․ «Դաշնակահար Տիգրան Համասյանը շուտով համերգ ունի: Նա 2014-ին Աֆրիկյանների շենքի փրկության համար փողոցում դաշնամուր էր նվագում: Վերջին երեք տարում լուռ է, ոչինչ չի կորցրել:
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն էլ համերգ ունի: Նա 2020-ի համավարակի օրերին տեսակապով ամոթանք էր տալիս կառավարության անգործությունը քննադատողներին: Վերջին երեք տարում լուռ է, ոչինչ չի կորցրել:
Նիկոլայ Ծատուրյանը ներկայացում է բեմադրում: Նա... լավ, ոչինչ չասեմ, ինքներդ գիտեք: Նաև Հենրիկ Հովհաննիսյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Միքայել Պողոսյանի, Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի, էլիտաների մեծ դավաճանության հարյուրավոր մյուս մասնակիցների մասին ամեն ինչ գիտեք:
Հ.Գ. Հիտլերի սիրելի դիրիժոր ֆոն Կարայանը գոնե հանճարեղ երաժիշտ էր»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին