▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ուրիխանյանն աղմկահարուց բացահայտումներ է խոստանում

 «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը տեսաուղերձով հաստատել է լուրերը, որ գտնվում է արտերկրում, ինչպես նաև քրեական վարույթ է նախաձեռնվել իր նկատմամբ:

«Իմ անձնական, քաղաքական կարիերան Հայաստանում ավարտված է: Ավարտված է այն պահից, երբ անցած տարվա խորհրդարանական ընտրություններին ես արժանացա ընտրողների ընդամենը 1 տոկոսի քվեին: Չեմ հետապնդում որևէ նպատակ, չունեմ ոչ մի նկրտում, որևէ քաղաքական կամ պետական գործունեության մասին խոսք լինել չի կարող, որևէ հավակնություն չունեմ»- հայտարարել է նա:

Ուրիխանյանը նշել է նաև, որ շուտով աղմկահարույց բացահայտումներ է անելու: «Տասը զրույց հետո դուք քայլ եք անելու, էդ քայլի հետևանքով փոխվելու է ամեն ինչ, իսկ եթե դուք էդ քայլը չանեք՝ Հայաստանը կվերածվի Սիրիայի»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին