▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Սարգսյանի վերջին ճաշկերույթի համար պետբյուջեից ծախսվել է 1,3 մլն դրամ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին ճաշկերույթը ՀՀ քաղաքացիներիս գրպանի վրա բավական թանկ է նստել: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ ապրիլի 15-ին «Արմենիա» ռեստորանում Եվրասիական Տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ երկրների պատվիրակությունների հետ հանդիպման շրջանակներում կազմակերպված ճաշին ՀՀ պետբյուջեից ծախսվել է 1,3 մլն դրամ: Այդ ճոխ հյուրասիրությունը կազմակերպվել է ՀՀ վարչապետի անունից: Պաշտոնական ճաշկերույթին մասնակցել է 40 հոգի (յուրաքանչյուր անձի համար վճարվել է մոտ 35 հազար դրամ): Իսկ մեկ ամիս առաջ`մարտի 20-ին, ՀՀ կառավարություն ժամանած պաշտոնական հյուրերի համար ճաշկերույթը, որին մասնակցել է 9 հոգի, ՀՀ քաղաքացիներիս վրա արժեցել է մոտ 235 հազար դրամ: Այդ ճաշկերույթն էլ տեղի է ունեցել «Աի-­Լեոնի» ռեստորանում: Թերթը հավելում է, որ մյուս գերատեսչությունների ճաշկերույթներն անհամեմատ էժան են ստացվում:

 

Մանրամասները «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին