Տիգրանաշենը չի կարող անցնել Ադրբեջանին, Հայաստանն արդեն շատ է զիջել: Վայքում քարոզարշավի ընթացքում ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Իշխանությունները Կիրանցում բավական մեծ տարածքներ հանձնեցին Ադրբեջանին, մինչդեռ միայն 2 շաբաթ առաջ են հաստատել դելիմիտացիայի նորմատիվային փաստաթղթերը, սա նշանակում է, որ Կիրանցում հողերը հանձնել են առանց նորմատիվային փաստաթղթերի։
Սա ևս մեկ քրեական գործ է, որը Նիկոլ Փաշինյանը շալակել է։ Ինքն առանց փաստաթղթերի, առանց քարտեզների արել է դելիմիտացիա։ Նման հարցերը ուղղակի չեն կարող կտոր-կտոր լուծվել։ Ընդհանուր մոտեցումը պետք է որոշվի, հստակեցվի և միայն վերջնական դառնալուց հետո՝ պրակտիկ հողի վրա պետք է արվի գործողություն, իսկ Տիգրանաշենը չի կարող անցնել Ադրբեջանին, ուղղակի բացառվում է։
Թեև ես չեմ զարմանա, որ մեր գազամուխը հայտնվի իրենց տիրապետության տակ, դեպի Վրաստան գնացող մեր հիմնական մայրուղու ինչ-որ հատվածներ ևս հայտնվեն իրենց վերահսկողության տակ։ Այդ պատճառով օր առաջ պետք է ուղղակի ազատվել սրանցից»։
***
|
«Ինչո՞ւ եք անընդհատ բզում: Ինչի՞ եք մեր գլխին փորձանք բերում: Ռուսների հետ ով շփվել է, գիտի, համբերատար կսպասեն, բայց որ ջղայնանան, պրոբլեմ ենք ունենալու»,-Վայոց ձորում քարոզարշավի ժամանակ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին ու ՀՀ իշխանության վարած քաղաքականությանը, ասել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «ՀՀ իշխանությունը հետևողականորեն վատթարացնում է հարաբերությունները ՌԴ-ի հետ: 2-3 ամիս է՝ ասում եմ՝ մի արեք, փորձանք եք բերելու ժողովրդի գլխին, գինը դուք չեք տալու, ժողովուրդն է տալու....Արդեն հետևանքները կան»,- հավելել է նա: *** «Այս այցը մեկ նպատակի ունի․ ևս մեկ անգամ ցավեցնել Ռուսաստանին»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի՝ ՀՀ սպասվող այցին։ Դիտարկմանը, թե արդյոք դա ընտրություններին միջամտության փորձ չէ, պատասխանել է․ «Իհարկե, մենք այս վերջին 2 ամիսներին նման կարգի փորձերի ականատեսն եք։ Սա նախընտրական քարոզարշավի մի մասն է, ենթադրում եմ՝ վիզ դրած ուզում են անել ամեն ինչ, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ այս ընտրությունները չկորցնի։ Ես չեմ տեսնում, որ ԱՄՆ-ն էական շահեր ունի Հայաստանում, միակ շահը Իրանի սահմանը վերահսկողության տակ վերցնելն է և Ռուսաստանին ցավեցնելը»։ *** Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, մեծ հավանականությամբ Սյունիքը կարժանանա Արցախի ճակատագրին: Վայքում քարոզարշավի ընթացքում ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Այս մարդը վերջերս եղել է, եթե չեմ սխալվում, Կապանում և հայտարարել է, որ Սյունիքի խնդիր չկա։ Հենց այդ մարդը մի տարածքի վերաբերյալ ասում է խնդիր չկա, մարդիկ պետք է սարսափեն։ Գնացել է Ղարաբաղ, հայտարարել է՝ Արցախը Հայաստան է և վերջ, ավելին միացում էր գոռում, հետո տեսանք ինչ եղավ։ Հիմա, իսկապես վճռական պահ է, այս մարդը շառ է մեր ժողովրդի գլխին, մեր հայրենիքի գլխին, իսկապես շառ է։ Ի դեպ Արցախի կորուստը մենք 22 թվականին Ֆրանսիայի հրապարակում մեկ ու կես ամիս անդադար, գիշեր-ցերեկ ասում էինք վտանգ կա, վտանգ կա, վտանգ կա։ Ամեն ինչը, ես հիշեցնում եմ, սկսվել է մեկ նախադասությունից՝ խորհրդարանում ինքը ասել է՝ Արցախի հարցում նշաձողը պետք է մի քիչ իջեցնենք, հիշու՞մ եք: Նշաձողի իջեցումը, մենք արդեն իրեն ճանաչելով, հասկացանք ինչ է սա նշանակում: Դուրս եկանք հրապարակ, չկարողացանք բավարար մարդկանց հավաքել, համոզել: Եվ հենց Ֆրանսիայի հրապարակի շարժումը մարվեց հունիսին, հոկտեմբեր 6-ին ինքը գնաց և ստորագրեց այդ տխրահռչակ հայտարարությունը, որով ինքը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս։ Այս մարդու ամեն մի հայտարարությունը ողբերգություն է բերում իր հետևից։ Դրա համար Սյունիքի հարցով պետք է զգոն լինենք և որևէ կերպ, որևէ հնարավորություն ՔՊ-ին չտալ»,- ասել է Քոչարյանը։ Դիտեք նաև՝ |


