Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Արմավիրի մարզ:
Նա իր այցից տեսանյութ է հրապարալել ֆեյսբուքյան էջում և գրել.
«Առաջին կանգառն Արագած բնակավայրում էր: 348 աշակերտ ունեցող Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ:
Շրջայցի ընթացքում արձանագրվեցին տարբեր թերություններ եւ խնդիրներ, որոնց վերացման ուղղությամբ պետք է ցուցաբերել հետեւողական ու խիստ մոտեցում»:
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր ազատվել է պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: