▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիկին Աննային խնդրեցի դուրս գալ հրամանատարական կետից, ինձ կանչեցին Երևան

Իր մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցին, թե որքանով են ճիշտ այն տեղեկությունները, որ պատերազմի ժամանակ ինքը Աննա Հակոբյանին խնդրել է հրամանատարական կետից դուրս գալ, գեներալ Մովսես Հակոբյանը պատասխանել է, որ հրամանատարական կետում Աննա Հակոբյանը մոնիտորով դիտելիս է եղել ռազմական գործողությունները։

Ինքը մոտեցել է և քաղաքավարի խնդրել, որ դուրս գա հրամանատարական կետից, քանի որ մոնիտորով միշտ չէ, որ երևում են մեր զինծառայողների հաջողված գրոհները, և թեժ մարտեր են ընթանում, բացի այդ՝ հրամանատարական կետում տղամարդիկ են, որոնք հնարավոր է և պահի ազդեցության տակ հայհոյեն, և լավ կլինի, որ տիկին Աննան դուրս գա,  չլսի այդ հայհոյանքները, զինծառայողներն էլ չկաշկանդվեն։

Աննա Հակոբյանը դուրս է եկել հրամանատարական կետից, այնուհետև Մովսես Հկաոբյանին զանգել և կանչել են Երևան։ Հակոբյանը 4 ժամում հասել է Երևան, և Դավիթ Տոնոյանը նրան ասել է, որ իրեն հրամայվել է` Մովսես Հակոբյանին թույլ չտալ գնալ Արցախ։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին