▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տիկին Գայանեի միակ ուզածը մեկուսարանից դա էր». պատգամավոր

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

 

Անազատության մեջ գտնվող Գայանե Մարտիրոսյանին Էլինար Վարդանյանը նրա իսկ խնդրանքով «Աստվածաշունչ» է փոխանցել:

Հայաստան խմբակցության պատգամավորը նշեց, որ դա տիկին Գայանեի միակ խնդրանքն է եղել:

Թարմացված․ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին (Մարտիրոսյան) ձերբակալելու որոշումը բողոքարկվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Տիկին Գայանեի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը ժամը 18:02 մուտք արվեց դատարան: Ձերբակալման բողոքը քննվելու է այսօր ժամը 22-ին Երևան քաղաքի ը/ի դատարանի Շենգավիթ նստավայրում»,- գրել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ Փաշինյանի կնոջը պատկանող կայքի, զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների՝ հետևից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը, դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։ Հերոսածին մայրն այժմ անազատության մեջ է, նա հացադուլ է հայտարարել:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին